Քաղաքական

27.08.2019 15:03

Հայաստանում այսօր իրավապաշտպանության հոգեհանգիստն է. Մարինե Սուքիասյան

Հայաստանում այսօր իրավապաշտպանության հոգեհանգիստն է. Մարինե Սուքիասյան

Ուղղորդված և քաղաքականացված իրավապաշտպանությունը հանրային այլասերման վառ դրսևորումներից է։ Խոսում ենք, երբ ասում են, լռում ենք, երբ հրամայում են։

Այս մեկ տարին ցույց տվեց, որ միֆ էր այն կարծիքը, թե միջազգային կազմակերպությունների աջակցությամբ տասնամյակների ընթացքում Հայաստանում ստեղծվել են իրավապաշտպան կազմակերպություններ, և իրավապաշտպանությունը Հայաստանում ինչ-որ մակարդակի է հասել։ Պարզվում է, որ տասնամյակներով Հայաստանում գործել է և այսօր էլ գործում է «փող՝ իրավապաշտպանության դիմաց» բանաձևը։

Վերջին օրերին տարածվում են Դոն Պիպոյի, քաղաքացի Արթուր Ասատրյանի խոշտանգման կադրերը։ Իրավապաշտպանությանը չպետք է հետաքրքրի՝ ով է Ա. Ասատրյանը՝ գործարա՞ր, հեղինակությո՞ւն, բարերա՞ր, թե՞ մի այլ ոլորտի մարդ։ Ակնհայտ երևում է, որ ոստիկանները ստորացնում են մարդուն, կատարում են ինչ-որ մի անառողջի հրահանգը` պառկեցնել գետնին, որ նկարեմ։ Մարդը, ով դիմադրություն ցույց չի տալիս ոստիկաններին, հանգիստ քայլում է դեպի բաժանմունք, ձեռքը ջարդելով պառկեցնում են, որ նկարեն։ Եվ ոչ մի բացատրություն, և լռում են իրավապաշտպանները։

Մեր բոլորի աչքի առաջ այսօր խոշտանգում են Մանվել Գրիգորյանին։ Դու կարող ես չսիրել նրան, չընդունել նրա կերպարը և մերժել տեսակը, բայց մարդուն մոտ մեկ տարի է՝ խոշտանգում են, որովհետև մեկ հոգի այդպես է ուզում, որովհետև 2008-ի չիրականացած պլանների համար հոգու խորքում այդ մեկ մարդը Մանվել Գրիգորյանին է մեղադրում։ Մանվել Գրիգորյանը բոլորիս աչքի առաջ մահանում է, մարդը չի քայլում, հազիվ շնչում, դատական նիստերին թթվածին են միացնում, գրեթե ոչ գիտակից վիճակում է, բայց ոչ մի դատավոր, ոչ մի դատախազ, ոչ մի իրավապաշտպան դա չի նկատում։ Դա չի նկատում նաև առաջին քրիստոնյա հասարակությունը։

Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր իրավապաշտպանության հոգեհանգիստն է։ Ինստիտուցիոնալ և անհատական մակարդակներում։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։