Լրահոս

27.08.2019 13:35


Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից։ Կոմիտեի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչեւ փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի եւ երբեմն օդային երթեւեկության կարգավարական կետերի աշխատանքը:

Լազերային լույսերի կիրառումը առավել մեծ ռիսկեր է պարունակում վերթիռի եւ վայրէջքի իրականացման ժամանակ, մասնավորապես, ընկնելով օդանավի դիմապակու վրա, անմիջապես սփռվում է օդաչուների խցիկով՝ թույլ չտալով օդաչուներին օգտվել սարքավորումների վահանակից, խոչընդոտելով օդաչուներին կատարել սահմանված գործընթացները։ Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչեւ անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը։

Խնդրում ենք մինչեւ լազերային լույսերի կիրառումը գնահատել վերոհիշյալ հնարավոր ռիսկերը եւ հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից»։

Այս խորագրի վերջին նյութերը