Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Եթովպիայում
Հայաստանը նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Այս մասին ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռեւս նոր ուղղություն:
«Այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռեւս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում», - ասաց նախարարը՝ Եթովպիան բնութագրելով որպես տարածաշրջանի յուրօրինակ դարպաս:

Աղբյուրը՝ news.am