Ռոուհանին նշել է ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում դրական տեղաշարժերի պայմանը
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի հանել հակաիրանական պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Առանց պատժամիջոցներից ԱՄՆ-ի հրաժարման եւ այն սխալ ճանապարհից հետ դառնալու, որը նրանք ընտրել են, մենք ոչ մի դրական փոփոխություն չենք տեսնի: Դրական փոփոխությունների բանալին Վաշինգտոնի ձեռքին Է»,- ասել Է Ռոուհանին ելույթի ընթացքում, որը հեռարձակել Է իրանական հեռուստատեսությունը:
Նա նաեւ մեկնաբանել Է մեկնաբանել Է Բիարիցում հնչած այն հայտարաությունները, թե Իրանին չպետք Է թույլ տալ միջուկային զենք ստանալ՝ ընդգծելով, որ Թեհրանը չի ձգտում դրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: