Լրահոս

22.04.2010 09:08


Բաց նամակ Մերձդնեստրյան հանրապետության նախագահին

Մերձնեստրյան հանրապետության նախագահ՝

Պարոն Ի. Սմիրնովին

Բաց նամակ

Ապրիլի 7-ին Մերձդնեստրյան Տիրասպոլ քաղաքում ձերբակալված Էռնեստ Վարդանյանի գործին ուշադրությամբ հետևում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, հայաստանյան լրագրողները, իրավապաշտպան կազմակերպություններն և անհատ քաղաքացիները, ովքեր անհանգստացած են իրենց հայրենակցի ճակատագրով:

Գործի առնչությամբ տարածված հաղորդագրություններն ու տեղեկատվությունը վկայում են ձերբակալության հետ կապված բազմաթիվ իրավախախտումների և անվտանգության մարմինների անհամաչափ գործողությունների մասին: Ցավոք, այսօր լրագրողներն ավելի ու ավելի հաճախ դառնում են զանազան հետապնդումների և բռնությունների զոհ: Անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը հայտնվել է առավել անելանելի վիճակում, ենթարկվելով հետապնդումների այնպիսի կառույցների կողմից, որոնք,մեղադրյալինե  հնարավորություն չեն տալիս նույնիսկ ընտրելու սեփական պաշտպանին՝ մի երևույթ, որը հակասում է մարդու իրավունքների ամենատարրական նորմերին: Սա առիթ է տալիս կասկածելու, որ Էռնեստ Վարդանյանի դեմ իրականացրած գործողությունները նաև ազգատյատության դրսևորումներից են:

Ուստի ներքոստորագրյալներս Մերձդնեստրյան իշխանություններից պահանջում ենք.

1. Էռնեստ Վարդանյանին անհապաղ տրամադրել պաշտպան՝ իր ընտրությամբ:

2. Պաշտոնապես հրապարակել մեղադրանքի էությունն ու հիմնավորումը:

3. Հնարավորություն տալ իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին, ընտանիքի անդամներին տեսակցելու Էռնեստ Վարդանյանին:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էռնեստ Վարդանյանը երկու անչափահաս երեխաների հայր է (վեց ամյա որդու և ինն ամսական դստեր)՝ փոխել  խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Գայանե Շագոյան, ազգագրագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Այս խորագրի վերջին նյութերը