Տնտեսական

26.08.2019 17:50


Մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հարցով նոր գնահատման մասին եզրակացություն կտա. խոսնակ

Մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հարցով նոր գնահատման մասին եզրակացություն կտա. խոսնակ

Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Այս մասին NEWS.am-ին ասաց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։

«Հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներում, արդյունքները կամփոփվեն եւ եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ մինչեւ սեպտեմբերի 4-ը»,-նշեց նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ։

Պարզել՝ արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», - ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը