Աշխարհ

26.08.2019 19:13


Իդլիբում ռուս-թուրքական լարվածությունից հետո Էրդողանը մեկնում է Ռուսաստան

Իդլիբում ռուս-թուրքական լարվածությունից հետո Էրդողանը մեկնում է Ռուսաստան

Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջաններ։

Այս ամենը մեծապես անհանգստացրել է Թուրքիային, մանավանդ որ օրեր առաջ Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:

Թուրքիայի նախագահն Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների թեմայով ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ և հայտնել, որ կառավարական ուժերի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանը Պուտինի հետ կմասնակցի Մոսկվայում կայանալիք ռազմական ինքնաթիռների տոնավաճառ-ցուցահանդեսին։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը