Լրահոս

26.08.2019 14:55


Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Իրանի քաղաքացուն

Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Իրանի քաղաքացուն

Օգոստոսի 25-ին՝ ժամը 17:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի թերակղզու մոտ՝ «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն առաջին օգնություն են ցույց տվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Ֆարաջի Մ.-ին (ծնված 1989 թ.)՝ կատարել են ջրահեռացում, այնուհետեւ Ֆարաջի Մ.-ի մոտ նկատվել է շնչառության բարելավում:

Ջրափրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը