Լրահոս

21.04.2010 17:45


Բաց նամակ ՀՀ վարչապետին

                                                                                    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Մեծարգո պարոն Վարչապետ,

ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը' մշակված ի կատարումն ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ՝ հաստատված ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 149-րդ կետի, որպես առաքելություն է հռչակում երիտասարդ կադրերի ներհոսքը գիտության ոլորտ և գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխության ապահովումը: Նույն փաստաթղթի 7 թիրախներից 3-րդը հետևյալն է' «գիտության, կրթության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի դինամիկ աճի, գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովում»: Սույն թիրախին հասնելու մարտավարության առաջին իսկ կետն է' «գիտական կադրերի պատրաստման գիտականորեն հիմնավորված պետական պատվերի ձևավորում»:

Այսօր քննարկվում է բուհերում և գիտահետազոտական կենտրոններում պետական պատվերով հատկացված մագիստրոսական և ասպիրանտական տեղերի կտրուկ նվազեցումը, ինչն արմատապես հակասում է վերոհիշյալ դրույթներին: Մենք, ներքոստորագրյալներս, որպես իրավիճակից ելք տեսնելով տեղերի ավելացումը, և տեղերի՝ ըստ մասնագիտությունների ռացիոնալ վերաբաշխումը, խնդրում ենք Ձեզ ուշադրություն դարձնել տվյալ խնդրին:

Նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել ոչ միայն մի խումբ ուսանողներ, այլ նաեւ դասախոսներ, գիտաշխատողներ, ակադեմիկոսներ, ԳԱԱ թղթակից անդամներ և այլ գիտական կոչումներ ունեցող անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը