Դեղձով բեռնված հայկական բեռնատարները դուրս են եկել Վերին Լարսի անցակետից
Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
«Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,- գրել է Օհանյանը։
Օգոստոսի 23-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում ոչ անհրաժեշտ վայրում և վտանգ կա, որ դեղձը կարող է փչանալ մի քանի օրվա ընթացքում: Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ կապի մեջ են Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, անում են առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի։