Լրահոս

26.08.2019 13:20


Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ

Ուշադրություն. առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում

Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով։


Երևան քաղաքում

Օգոստոսի 26-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:


Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.00C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.00C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը