-Ինձ զարմացնում է, որ երբ առաջին օրվանից էլ այս գործընթացի հետ կապված խնդիրները ակնհայտ էին, իշխանությունները պնդում էին, թե նման խնդիրներ չկան և հիմա նույն խանդավառությամբ թուրքերին են մեղադրում ձախողման համար: Ի՞ նչ է, իշխանության ներկայացուցիչները նո՞ր են սկսել կարդալ թուրքերի հայտարարությունները, թե՞ նոր են հասկացել, որ խնդիրներ կան, այն դեպքում, երբ թուրքերն այսօր ասում են նույնը, ինչ ասում էին գործընթացի սկզբից: Ցավոք, իշխանությունները նախընտրել են հայ-թուրքական հարաբերությունների առումով կուտակված հարուստ փորձից օգտվելու փոխարեն' սեփական սխալներից սովորելու ճանապարհը:
Ես նաև համաձայն չեմ այն գնահատականներին, թե կարելի է հեշտությամբ վերադառնալ այն դիրքերին, որոնք կային մինչև գործընթացը: Մենք արդեն զգալի հետքայլ ենք արել: Նախ' այն պատճառով, որ եթե ապագայում փորձենք սկսել մի նոր գործընթաց, դա շատ ավելի դժվար է լինելու, քանի որ հայկական կողմն արդեն ցույց տվեց թուրքերին և աշխարհին, որ պատրաստ է սկզբունքային հարցերում գնալ զիջումների: Ցանկացած հետագա բանակցություն մեկնելու է այս ենթադրությունից: Եվ վերջապես, կարծում եմ' իշխանությունները չկարողացան իրենց զիջումները գոնե ճիշտ ձևով ներկայացնել և դրա դիմաց ստանալ գոնե սահմանի բացումը: Երբ ներքաղաքական սպառման համար պնդում են, որ ոչ մի զիջում չեն արել' միջազգային հանրությունը, թուրքերը մեկնում են հենց դրանից, որ հայերը ոչ մի զիջում չեն արել, ուրեմն' Ղարաբաղի հարցում միգուցե մի բան զիջեն, որ սահմանը բացվի:
Սա երևի լավագույն վկայությունն է, որ թուրքերին գործընթացն է պետք և ոչ թե արդյունքը: Անցյալ տարի, երբ գոհունակություն էր հայտնվում հայ-թուրքական այս գործընթացից, թուքրերի համար շատ հեշտ էր շրջանցել հերթական ապրիլի 24- ի խնդիրը: Այժմ, երբ գործընթացը փակուղի է մտել, Թուրքիան նոր հնարքներ է փորձում' ցույց տալու համար, թե ինչ- որ գործընթաց շարունակվում է:
-Այսօր իրոք շրջադարձային փուլում ենք գտնվում, և փոփոխությունները, ընդ որում ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական և տնտեսական ոլորտներում, անհրաժեշտություն են: Այլապես այս գործընթացները շատ ավելի խորանալու են և մեզ ավելի բարդ իրավիճակում են դնելու: Բայց լուծումը ոչ հեղափոությունն է, ոչ իշխանափոխությունը, որովհետև մեկին մյուսով փոխարինելը չի լուծելու հիմնարար խնդիրները:
Հայաստանում երկու լուրջ խնդիր կա' քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Մեկը մյուսին այնքան է շաղկապված, որ առանց մեկի վերացման' հնարավոր չէ մյուսի վերացումը: Այսօր իշխանության բոլոր լծակները մի քաղաքական ուժի ձեռքում են: Դա է, որ պետք է փոխել: Իշխանության ներսում պետք է լինեն հակակշիռներ: Եթե մի ուժ պնդում է, թե եղածը պետք է պարզապես իրենցով փոխարինել, որ իշխանության բոլոր լծակներին ամբողջությամբ տնօրինելով' իրենք նախկիններից ավելի լավը կլինեն, դա հույս չի կարող ներշնչել հասարակությանը: Այդ պատճառով ես հավատում եմ, որ երկրի հիմնարար սխալ քաղաքական համակարգը փոխելու համար անհրաժեշտ է աշխատել իրական լուրջ հակակշիռների մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: Այդ ճանապարհով ստիպել ցանկցած, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա իշխանությանը հաշվի նստել հասարակության հետ:
- Եթե մենք սկսենք իրար մեղադրել անցյալի համար' այսօր քաղաքական դաշտում որևէ մեկը իրավունք չպետք է ունենա բերանը բացելու ցանկացած հարցում' արտաքին քաղաքականություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, բարեփոխումներ և այլն: Որովհետև Հայաստանի անկախությունից ի վեր' չկա այսօրվա քաղաքական դաշտում մի գործիչ, որ ներգրավված չի եղել որևէ իշխանական օղակում: Այդ գնահատականները պետք է թողնել հասարակությանը: Որովհետև հասարակության գնահատականը հիմնված չէ քաղաքական հաշվեհարդարի և այլ շահերի վրա:
-Նման հայտարարությունները չեն փոխում խնդրի էությունը: Խնդրի էությունը ակնհյատ է' նույնիսկ անզեն աչքի համար: Երբ բանակցվող փաստաթուղթը, որը ծնվել է բանակցությունների արդյունքում, և որին մասնակցում է հայկական կողմը, ընդամենը մեկ և կես տարվա ընթացքում այնպիսի փոփոխություններ է ապրում, որ Ադրբեջանը, որը դրանից առաջ կտրականապես մերժում էր այն' այսօր հայտարարում է, թե այն ընդունելի է, շատ անհասկանալի կլինի, եթե մենք մեզ հարց չտանք, թե ինչպե՞ս պատահեց, որ այս կարճ ժամանակահատվածում փաստաթուղթն այդպիսի փոփոխությունների ենթարկվեց, հատկապես, երբ մենք այդ բանակցություններում ներկա ենք: Այդ հարցի պատասխանը պետք է երեք տեղ փնտրել: Առաջին խնդիրը Հայաստանի ներքին իրավիճակն է' քաղաքական ու տնտեսական, երկրորդ խնդիրը Թուրքիայի ակտիվ ներգրավումն է այս գործընթացում: Եվ վերջապես' Հայաստանի բանակցային դիրքորոշումները: Իմ համոզմամբ մենք խնդիրներ ունենք այս երեք ուղղություններով էլ:
-Այսօր արտաքին քաղաքական որորտում իրավիճակն այնքան է փոխվել, որ ինձ զարմացնում է որ իմ կողմից ցանկացած քննադատության արձագանքն է լինում, թե ես եմ դրա պատասխանատուն: Այսօր ոչ մի նմանություն չկա նախկինում վարվող արտաքին քաղաքականությանը, և այդ առումով' իմ քննադատությունը պետք է որ ավելի քան հասկանալի լիներ: Եթե ոմանք ուզում են իմ միջոցով այլ մարդու քննադատել' պետք է համարձակություն ունենան այդպես էլ անելու: Նրանց մյուս փաստարկն էլ այն է, թե Օսկանյանը ներկայացնում է Քոչարյանի տեսակետը: Այդպես պնդում են կամ նրանք, ովքեր ինձ դատում են իրենցով, ու քանի որ իրենք սեփական կարծիք արտահայտելու ընդունակ չեն' նույնը մտածում են նաև այլոց մասին: Եվ կամ նրանք, ովքեր լավ էլ հասկանում են, որ դա այդպես չէ, բայց քաղաքական շահերից ելնելով' անընդհատ այդ մասին են խոսում: Ես ասում եմ' ինչին հավատում եմ, քննադատում եմ այն, ինչը սխալ է, քանի որ ինձ համար ներկան ու ապագան են կարևոր և ոչ թե անցյալը:
-Արտաքին քաղաքականության հաջողությունը չի չափվում ակտիվությամբ, այցերի քանակով կամ միջազգային մամուլում հրապարակումներով: Աշխարհում այդ առումով ամենաակտիվ ու ամենաշատ քննարկվող երկրները Աֆղանստանը, Իրաքն ու Սուդանն են: Ամենաքիչը աշխարհում խոսում են Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Դանիայի մասին: Կարևորը արդյունքն է և ոչ թե ակտիվությունը:
Վարդան Օսկանյան
«Առավոտ» օրաթերթում հրապարակված Վարդան Օսկանյանի հարցազրույցը
Համաձա՞յն եք արդյոք այն գնահատականներին, թե ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հստակ ցույց է տալիս, որ այս պահին պաշտոնական Երեւանը հակված է փակելու հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության էջը, եւ Սերժ Սարգսյանը վերադառնում է այն դիրքերին, որոնք կային մինչ այդ նախաձեռնությունը ցուցաբերելը:
-Ինձ զարմացնում է, որ երբ առաջին օրվանից էլ այս գործընթացի հետ կապված խնդիրները ակնհայտ էին, իշխանությունները պնդում էին, թե նման խնդիրներ չկան և հիմա նույն խանդավառությամբ թուրքերին են մեղադրում ձախողման համար: Ի՞ նչ է, իշխանության ներկայացուցիչները նո՞ր են սկսել կարդալ թուրքերի հայտարարությունները, թե՞ նոր են հասկացել, որ խնդիրներ կան, այն դեպքում, երբ թուրքերն այսօր ասում են նույնը, ինչ ասում էին գործընթացի սկզբից: Ցավոք, իշխանությունները նախընտրել են հայ-թուրքական հարաբերությունների առումով կուտակված հարուստ փորձից օգտվելու փոխարեն' սեփական սխալներից սովորելու ճանապարհը:
Ես նաև համաձայն չեմ այն գնահատականներին, թե կարելի է հեշտությամբ վերադառնալ այն դիրքերին, որոնք կային մինչև գործընթացը: Մենք արդեն զգալի հետքայլ ենք արել: Նախ' այն պատճառով, որ եթե ապագայում փորձենք սկսել մի նոր գործընթաց, դա շատ ավելի դժվար է լինելու, քանի որ հայկական կողմն արդեն ցույց տվեց թուրքերին և աշխարհին, որ պատրաստ է սկզբունքային հարցերում գնալ զիջումների: Ցանկացած հետագա բանակցություն մեկնելու է այս ենթադրությունից: Եվ վերջապես, կարծում եմ' իշխանությունները չկարողացան իրենց զիջումները գոնե ճիշտ ձևով ներկայացնել և դրա դիմաց ստանալ գոնե սահմանի բացումը: Երբ ներքաղաքական սպառման համար պնդում են, որ ոչ մի զիջում չեն արել' միջազգային հանրությունը, թուրքերը մեկնում են հենց դրանից, որ հայերը ոչ մի զիջում չեն արել, ուրեմն' Ղարաբաղի հարցում միգուցե մի բան զիջեն, որ սահմանը բացվի:
-Թուրքիայի արտգործանախարարության կողմից կարծես գործընթացը վերակենդանացնելու մի ձև է ընտրվել' հանձին առաջարկի, որ գործընթացը չսահմանափակվի պետություն-պետություն շրջանակում, այլ ներգրավեն Սփյուռքին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին:
Սա երևի լավագույն վկայությունն է, որ թուրքերին գործընթացն է պետք և ոչ թե արդյունքը: Անցյալ տարի, երբ գոհունակություն էր հայտնվում հայ-թուրքական այս գործընթացից, թուքրերի համար շատ հեշտ էր շրջանցել հերթական ապրիլի 24- ի խնդիրը: Այժմ, երբ գործընթացը փակուղի է մտել, Թուրքիան նոր հնարքներ է փորձում' ցույց տալու համար, թե ինչ- որ գործընթաց շարունակվում է:
- Ձեր նախորդ հարցազրույցում նշել էիք, թե մենք այսօր շրջադարձային փուլում ենք. «Հայաստանը նախկինում էլ այդպիսի փուլում եղել է: Երբ հանգամանքները, գործընթացի իներցիան, միջնորդների ընկալումները մեզ համար շահավետ չեն, պետք է ոչ թե սպասել իրավիճակի զարգացմանը, այլ կտրուկ քայլերի գնալ: Անհրաժեշտ է շեշտադրումների ու նույնիսկ դիրքորոշումների փոփոխություն, որը սակայն պետք է լավ հիմնավորված լինի: Նման փոփոխություն եղավ 98-ին' իշխանափոխության արդյունքում»: Կարծու՞մ եք արդյոք, որ իշխանափոխությունը Հայաստանում այժմ հասունացած անհրաժեշտություն է: Ձեր այդ ակնարկը նաև այսպես մեկնաբանվեց, թե Քոչարյանի թիմը Սերժ Սարգսյանին հրապարակայնորեն ասում է' իշխանությունը տուր մեզ, գնա:
-Այսօր իրոք շրջադարձային փուլում ենք գտնվում, և փոփոխությունները, ընդ որում ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական և տնտեսական ոլորտներում, անհրաժեշտություն են: Այլապես այս գործընթացները շատ ավելի խորանալու են և մեզ ավելի բարդ իրավիճակում են դնելու: Բայց լուծումը ոչ հեղափոությունն է, ոչ իշխանափոխությունը, որովհետև մեկին մյուսով փոխարինելը չի լուծելու հիմնարար խնդիրները:
Հայաստանում երկու լուրջ խնդիր կա' քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Մեկը մյուսին այնքան է շաղկապված, որ առանց մեկի վերացման' հնարավոր չէ մյուսի վերացումը: Այսօր իշխանության բոլոր լծակները մի քաղաքական ուժի ձեռքում են: Դա է, որ պետք է փոխել: Իշխանության ներսում պետք է լինեն հակակշիռներ: Եթե մի ուժ պնդում է, թե եղածը պետք է պարզապես իրենցով փոխարինել, որ իշխանության բոլոր լծակներին ամբողջությամբ տնօրինելով' իրենք նախկիններից ավելի լավը կլինեն, դա հույս չի կարող ներշնչել հասարակությանը: Այդ պատճառով ես հավատում եմ, որ երկրի հիմնարար սխալ քաղաքական համակարգը փոխելու համար անհրաժեշտ է աշխատել իրական լուրջ հակակշիռների մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: Այդ ճանապարհով ստիպել ցանկցած, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա իշխանությանը հաշվի նստել հասարակության հետ:
-Ամեն անգամ, երբ խոսում եք քաղաքական մենաշնոհրների կամ նման այլ խնդիրների մասին' հակափաստարկներ են հնչում, թե' թող Օսկանյանը ցույց տա, որ դերակատարում չի ունեցել այդ մենաշնորհների ձևավորման, կամ այսօրվա շրջադարձային իրավիճակի ստեղծման մեջ: Ի՞նչ կպատասխանեք այդպիսի քննադատությանը:
- Եթե մենք սկսենք իրար մեղադրել անցյալի համար' այսօր քաղաքական դաշտում որևէ մեկը իրավունք չպետք է ունենա բերանը բացելու ցանկացած հարցում' արտաքին քաղաքականություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, բարեփոխումներ և այլն: Որովհետև Հայաստանի անկախությունից ի վեր' չկա այսօրվա քաղաքական դաշտում մի գործիչ, որ ներգրավված չի եղել որևէ իշխանական օղակում: Այդ գնահատականները պետք է թողնել հասարակությանը: Որովհետև հասարակության գնահատականը հիմնված չէ քաղաքական հաշվեհարդարի և այլ շահերի վրա:
-Ակնհայտորեն նաեւ Ձեզ չէ՞ր ուղղված Տավուշի մարզում ՀՀ նախագահ Սարգսյանի տված խորհուրդը' չտարվել ՙայն մարդկանց հեքիաթներով, ովքեր ասում են, թե մենք գտնվում ենք վատ վիճակում, թե բանակցություններն այս փուլում վատ են ընթանում, թե բանակցողները վատ են բանակցում, թե մեր փաստարկները ճիշտ չեն ներկայացվում: Եւ զավեշտականն այն է, որ այդ մասին խոսում են մարդիկ, ովքեր բանակցային գործընթացի այս երկար փուլում եղել են պատասխանատուներ եւ կարեւոր պատասխանատուներ: Ճակատագիրը նրանց հնարավորություն էր տվել շատ արագ եւ հայանպաստ լուծում գտնել, բայց ինչպես տեսնում եք, պայքարը դեռ շարունակվում է՚:
-Նման հայտարարությունները չեն փոխում խնդրի էությունը: Խնդրի էությունը ակնհյատ է' նույնիսկ անզեն աչքի համար: Երբ բանակցվող փաստաթուղթը, որը ծնվել է բանակցությունների արդյունքում, և որին մասնակցում է հայկական կողմը, ընդամենը մեկ և կես տարվա ընթացքում այնպիսի փոփոխություններ է ապրում, որ Ադրբեջանը, որը դրանից առաջ կտրականապես մերժում էր այն' այսօր հայտարարում է, թե այն ընդունելի է, շատ անհասկանալի կլինի, եթե մենք մեզ հարց չտանք, թե ինչպե՞ս պատահեց, որ այս կարճ ժամանակահատվածում փաստաթուղթն այդպիսի փոփոխությունների ենթարկվեց, հատկապես, երբ մենք այդ բանակցություններում ներկա ենք: Այդ հարցի պատասխանը պետք է երեք տեղ փնտրել: Առաջին խնդիրը Հայաստանի ներքին իրավիճակն է' քաղաքական ու տնտեսական, երկրորդ խնդիրը Թուրքիայի ակտիվ ներգրավումն է այս գործընթացում: Եվ վերջապես' Հայաստանի բանակցային դիրքորոշումները: Իմ համոզմամբ մենք խնդիրներ ունենք այս երեք ուղղություններով էլ:
-Մի քանի շաբաթ առաջ յուրաքանչյուր ՀՀԿ-ական գործիչ կարծես իր պարտքն էր համարում ձեզ հակահարված տալ: Հնչեցին այնպիսի փաստարկներ, թե ձեր վարած արտաքին քաղաքականության հետևանքով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Իսկ ՀՀԿ խորհրդի անդամներից մեկն էլ խորհուրդ տվեց. 'Պարոն Օսկանյան, ավելի լավ կլինի հաշտվեք ձեր կարգավիճակի հետ և հաճույք ստացեք դրանից': Ի՞նչ եք կարծում' թիրախը հենց դուք էիք, թե՞ այդ քննադատությունն առավել ուղղված էր նախկին նախագահին, քանի որ ակնհայտ է, թե ով է արտաքին քաղաքականության պատասխանատուն:
-Այսօր արտաքին քաղաքական որորտում իրավիճակն այնքան է փոխվել, որ ինձ զարմացնում է որ իմ կողմից ցանկացած քննադատության արձագանքն է լինում, թե ես եմ դրա պատասխանատուն: Այսօր ոչ մի նմանություն չկա նախկինում վարվող արտաքին քաղաքականությանը, և այդ առումով' իմ քննադատությունը պետք է որ ավելի քան հասկանալի լիներ: Եթե ոմանք ուզում են իմ միջոցով այլ մարդու քննադատել' պետք է համարձակություն ունենան այդպես էլ անելու: Նրանց մյուս փաստարկն էլ այն է, թե Օսկանյանը ներկայացնում է Քոչարյանի տեսակետը: Այդպես պնդում են կամ նրանք, ովքեր ինձ դատում են իրենցով, ու քանի որ իրենք սեփական կարծիք արտահայտելու ընդունակ չեն' նույնը մտածում են նաև այլոց մասին: Եվ կամ նրանք, ովքեր լավ էլ հասկանում են, որ դա այդպես չէ, բայց քաղաքական շահերից ելնելով' անընդհատ այդ մասին են խոսում: Ես ասում եմ' ինչին հավատում եմ, քննադատում եմ այն, ինչը սխալ է, քանի որ ինձ համար ներկան ու ապագան են կարևոր և ոչ թե անցյալը:
-ՀՀԿ խորհրդի անդամներից մեկն ասել էր . «Օսկանյանի մոտ նախանձն է խոսում, որ երկար տարիներ լինելով արտգործնախարար' իր ժամանակ նման ակտիվություն չի եղել արտաքին քաղաքականության հարցերում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօրինակ հակափաստարկները:
- Արտաքին քաղաքականության հաջողությունը չի չափվում ակտիվությամբ, այցերի քանակով կամ միջազգային մամուլում հրապարակումներով: Աշխարհում այդ առումով ամենաակտիվ ու ամենաշատ քննարկվող երկրները Աֆղանստանը, Իրաքն ու Սուդանն են: Ամենաքիչը աշխարհում խոսում են Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Դանիայի մասին: Կարևորը արդյունքն է և ոչ թե ակտիվությունը:
Ձեր պաշտոնավարման ընթացքում արդյոք (ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հնչեցրած հայտարարություններից եւ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Ձեզ ուղղված հարցերից բացի) երբեւէ որեւէ ՀՀԿ-ականի կողմից լսե՞ լ եք Ձեր վարած արտաքին քաղաքականության հասցեին քննադատություն: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը հիմա բացահայտում է, թե ՀՀԿ խորհրդի նիստերում քննարկվել է նաեւ Ձեր հրաժարական ներկայացնելու պահանջը: Տեղյա՞ կ եք արդյոք, որ եղել է նման բան:
-Առաջին անգամ եմ լսում այդ մասին: