«Հարսնաքար»-ի մոտակայքում բախվել են «Mercedes E350»–ն ու «Mitsubishi Grandis» –ը. «Mercedes E350»–ում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Օգոստոսի 25-ին՝ ժամը 21:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին բախվել են «Mercedes E350» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված 1983 թ.) եւ «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Արման Ս.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ հրդեհ է բռնկվել «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, մարվել՝ 22:18-ին: Այրվել է «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասները, վարորդները եւ 3 ուղեւոր դուրս են բերվել տեղի ուժերով:
Արմեն Գ.-ն հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: