Թրամփը Ռուսաստանի պատճառով վիճել է G7-ի առաջնորդների հետ. The Guardian (լուսանկար)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիճել է «Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդների հետ Ռուսաստանի Դաշնության պատճառով, գրում է The Guardian-ը:
ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող G7 գագաթնաժողովում վիճել է «Մեծ յոթնյակի» իր գործընկերների հետ՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ՝ մերժելով իր այդ պահանջին դեմ հանդես եկած մյուս առաջնորդների փաստարկները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տարաձայնությունները մասնավորապես թեժացել են շաբաթ երեկոյան՝ Բիարից քաղաքի 19-րդ դարին թվագրվող փարոսի մոտ տեղի ունեցած ընթրիքի ժամանակ: Երեկոյի ընթացքում Թրամփը պնդել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ:
Ըստ հաղորդման՝ սեղանի շուրջ նստած «Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդներից իր աջակցությունն է հայտնել միայն Իտալիայի հեռացող վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Ըստ հաղորդման՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոք դիրք է պահպանել: Մյուսները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, վճռականորեն դեմ են արտահայտվել Ռուսաստանի վերադարձին:
«Այդ պահին իրավիճակը, մեղմ ասած, սկսեց թեժանալ»,- պարբերականը մեջբերում է անանուն եվրոպացի դիվանագետի խոսքերը:
«Առաջնորդների մեծ մասը պնդում էր, որ G7-ը մնա ընտանիք, ակումբ, լիբերալ ժողովրդավարությունների համայնք, և այդ պատճառով նրանք նրան (Թրամփին) հայտնեցին, որ չեն կարող նախագահ Պուտինին, որին բնորոշ չէ այդ ամենը, թույլ տալ վերադառնալ»,- հավելել է զրուցակիցը:
Զրուցակցի խոսքով՝ այդ փաստարկները Թրամփի համար համոզիչ չեն հնչել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը պնդել է, որ «Իրանի, Սիրիայի և ԿԺԴՀ-ի հարցերի քննարկման համար անհրաժեշտ է Ռուսաստանի ներկայությունը»:
The Guardian-ի հաղորդմամբ՝ ընթրիքից հետո պլանավորված էր G7-ի բոլոր առաջնորդների խմբակային լուսանկարը փարոսի մոտ, սակայն այն անսպասելիորեն չեղարկվել է: Անակնկալ չեղարկման պատճառը չի նշվել: Նշվում է, որ փոխարենը մեկ այլ լուսանկար է արվել՝ ավելի ընդլայնված կազմով՝ Հնդկաստանից, Ավստրալիայից, Իսպանիայից, Հարավային Աֆրիկայից և աֆրիկյան մի շարք այլ երկրներից հրավիրված առաջնորդների մասնակցությամբ:
Թրամփը Ռուսաստանի պատճառով վիճել է G7-ի առաջնորդների հետ. The Guardian (լուսանկար)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիճել է «Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդների հետ Ռուսաստանի Դաշնության պատճառով, գրում է The Guardian-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տարաձայնությունները մասնավորապես թեժացել են շաբաթ երեկոյան՝ Բիարից քաղաքի 19-րդ դարին թվագրվող փարոսի մոտ տեղի ունեցած ընթրիքի ժամանակ: Երեկոյի ընթացքում Թրամփը պնդել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ:
Ըստ հաղորդման՝ սեղանի շուրջ նստած «Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդներից իր աջակցությունն է հայտնել միայն Իտալիայի հեռացող վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Ըստ հաղորդման՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոք դիրք է պահպանել: Մյուսները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, վճռականորեն դեմ են արտահայտվել Ռուսաստանի վերադարձին:
«Այդ պահին իրավիճակը, մեղմ ասած, սկսեց թեժանալ»,- պարբերականը մեջբերում է անանուն եվրոպացի դիվանագետի խոսքերը:
«Առաջնորդների մեծ մասը պնդում էր, որ G7-ը մնա ընտանիք, ակումբ, լիբերալ ժողովրդավարությունների համայնք, և այդ պատճառով նրանք նրան (Թրամփին) հայտնեցին, որ չեն կարող նախագահ Պուտինին, որին բնորոշ չէ այդ ամենը, թույլ տալ վերադառնալ»,- հավելել է զրուցակիցը:
Զրուցակցի խոսքով՝ այդ փաստարկները Թրամփի համար համոզիչ չեն հնչել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը պնդել է, որ «Իրանի, Սիրիայի և ԿԺԴՀ-ի հարցերի քննարկման համար անհրաժեշտ է Ռուսաստանի ներկայությունը»:
The Guardian-ի հաղորդմամբ՝ ընթրիքից հետո պլանավորված էր G7-ի բոլոր առաջնորդների խմբակային լուսանկարը փարոսի մոտ, սակայն այն անսպասելիորեն չեղարկվել է: Անակնկալ չեղարկման պատճառը չի նշվել: Նշվում է, որ փոխարենը մեկ այլ լուսանկար է արվել՝ ավելի ընդլայնված կազմով՝ Հնդկաստանից, Ավստրալիայից, Իսպանիայից, Հարավային Աֆրիկայից և աֆրիկյան մի շարք այլ երկրներից հրավիրված առաջնորդների մասնակցությամբ:
Աղբյուրը՝ tert.am