Լրահոս

24.08.2019 14:36


ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների և բժշկական հաստատության հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին` ժամը 17.40-ի շրջանում Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում՝ «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը:

Այս խորագրի վերջին նյութերը