Լրահոս

24.08.2019 14:00


Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու

Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի եւ որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ: Պարզվել է նաեւ, որ վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը