58-ամյա տղամարդը էլեկտրական զոդման սարքով աշխատելիս ընկել է բետոնե խառնիչի մեջ և մահացել
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին գտնվող դեռեւս չգործող բետոնե արտադրամասում 58-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
«Օգոստոսին 23-ին՝ ժ.13.15-ին, «Աշտարակ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե արտադրամասում տղամարդ է մահացել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժ.13.00-ի սահմաններում, 1961թ. ծնված Երևանի բնակիչ տղամարդը Աշտարակ-Սասունիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող՝ դեռևս չգործող բետոնե արտադրամասում, էլեկտրական զոդման սարքով աշխատելու ժամանակ անզգուշաբար ընկել է բետոնե խառնիչի մեջ և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրին ոստիկանությունից: