Ամարասի դաշտում դիակ է հայտնաբերվել. նախնական տեղեկություններով նա մահացել է ցուլի հարվածից
Օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ «Ամարաս» կոչվող վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի քննիչը պարզել է, որ նույն oրը ժամը 09:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 39-ամյա Է. Մ-ն «Ամարաս» վարչական տարածքում տեղակայված առկա անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ,39-ամյա Ս. Թ-ի դիակը:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
Նախնական տեղեկություններով Ս.Թ-ն մահացել է ցուլի հարվածելու պատճառով։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: