Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը
Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հրթիռակոծել են Իդլիբ նահանգի Մաարեթինուման շրջանում գտնվող թուրքական 8-րդ դիտակետից 7.5 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը։
Ըստ թուրքական աղբյուրի՝ հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ կամ մարդկային կորուստներ չեն եղել։
Միջադեպից հետո որպես օգնական ուժեր մեծ թվով զրահապատ մեքենաներ և ռազմական մեքենաներ են ուղարկվել թուրքական մյուս դիտակետեր:
Թուրքական աղբյուրը նշում է, որ 10 օր է, ինչ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը Ռուսաստանի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հետ միասին շարժվում են դեպի Իդլիբի հյուսիս և հաջողություններ գրանցում։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սիրիական օդուժը հրթիռակոծել էր Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, որով Թուրքիայի զինուժը փորձում էր լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Հարվածներից հետո թուրքական ավտոշարասյունը չէր կարողացել առաջ շարժվել։ Այժմ Հան Շեյհունն անցել է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»