Աշխարհ

23.08.2019 16:30


ԱՄՆ-ը հետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը

ԱՄՆ-ը հետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը

ԱՄՆ պաշտոնապես հետ է կանչել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վավերացրել էր այդ համակարգերը 3.5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը։

Առաջարկը հետ կանչելու ԱՄՆ-ի ղեկավարության որոշման պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է:

Թեմայի շուրջ ամերիկյան CNN-ի հետ զրուցել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում։

«Մենք Թուրքիային անընդհատ ասում էինք, որ եթե ռուսական S-400-ները մատակարարվեն, ապա Patriot-ների վերաբերյալ մեր վերջին առաջարկը հետ ենք կանչելու։ Եվ ահա Patriot-ների հարցում մեր վերջին առաջարկի գործողության ժամկետը լրացել է»,- նկատել է տվել ամերիկացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից։ Ռուսաստանն արդեն ավարտել է S-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը։ ԱՄՆ-ն էլ իր հերթին արդեն հասցրել է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ՝ կասեցնելով պաշտոնական Անկարայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը