Լրահոս

23.08.2019 15:25


Շուշիում երիտասարդը վիճել է իր 18-ամյա կնոջ հետ, ապա ապակու կտորով վնասել դաստակները

Շուշիում երիտասարդը վիճել է իր 18-ամյա կնոջ հետ, ապա ապակու կտորով վնասել դաստակները

Օգոստոսի 22-ին Շուշիի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, շտապ բուժօգնության անձնակազմը օգնություն է ցուցաբերել ձախ եւ աջ դաստակների վնասվածքներ ստացած ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Է. Մ-ին:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:50-ի սահմաններում, իրենց բնակարանում վիճաբանություն է առաջացել Է. Մ-ի եւ իր կնոջ՝ Շուշի քաղաքի բնակչուհի, 2001թ.ծնված Է. Ղ-ի միջեւ, որի ընթացքում Է. Մ-ն ապակու կտորով վնասել է դաստակները: Է. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Այս խորագրի վերջին նյութերը