Աշխարհ

23.08.2019 19:38


«Գահերի խաղ»-ի աստղը վախենում է, որ վիշապի հետ տեսարաններից հետո չի կարող երեխաներ ունենալ

«Գահերի խաղ»-ի աստղը վախենում է, որ վիշապի հետ տեսարաններից հետո չի կարող երեխաներ ունենալ

«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը The Hollywood Reporter-ի հետ զրույցում պատմել է շոուի եզրափակիչ դրվագի վրա աշխատանքի եւ նկարահանումների ամենաբարդ պահերի մասին։

Հրատարակության հետ զրույցում նա նշել է, որ սերիալի նկարահանման ընթացքում ամենավատ պահերը վիշապի վրա թռիչքի տեսարաններն էին։

Картинки по запросу kit harington giphy dragon

«Նախկինում՝ մի քանի եթերաշրջանների ընթացքում, Էմիլիան սասատիկ վշտանում էր այդ տեսարանների պատճառով, եւ ես մտածում էի. «Այո, այո։ Դու պարզապես Հյուսիսային Իռլանդիայում կեղտի մեջ չես թավալվել՝ երազելով տաք սենյակի մասին»։ Բայց նա բացարձակապես ճիշտ էր։ Դա սարսափելի է։ Դա ոչ մի ընդհանրություն չունի դերասանի մասնագիտության հետ։ Դա խաղ չէ, դա երբեք խաղ չի լինի, եւ դա առհասարակ այն չէ, ինչին ես համաձայնել եմ (ծիծաղում է)։ Բայց էկրաններին դա հիասքանչ է երեւում, այնպես չէ՞։ Բայց ես ինձ սարսափելի էի զգում։ Ինձ՝ որպես տղամարդ, շատ անհարմար էր»,- հայտարարել էր Ջոն Սնոուն։

Картинки по запросу kit harington giphy dragon

Հարինգթոնի խոսքով՝ ինքը երկար ժամանակ է անցկացրել սարքի վրա մարզվելով։ Ի դեպ, դա ավելի շատ ժամանակ է խլել, քան «Բաստարդների մարտը» դրվագի նկարահանումները։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը