Քաղաքական

23.08.2019 10:11

Ինչպես ՀԱԿ-ի Զոյայի դուստրը հայտնվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին. «Իրավունք»

Ինչպես ՀԱԿ-ի Զոյայի դուստրը հայտնվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին. «Իրավունք»

«Հիշում եք չէ՞, որ հայաստանյան նոր իշխանությունը նստել է երկրի կա­ռավարման ղեկին, որ վերջ դնի ծանոթ-խնամի-բարեկամ տարբերակով պաշ­տոններում տեղավորվելու արատավոր երևույթին: Դե մոռացեք, որովհետև «Սանտա Բարբարա» հեռուստասերիալը շարունակվում է մեր իրականու­թյունում, որտեղ պաշտոնների են տե­ղավորվում միայն յուրայինները:

Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի պե­տական տնտեսագիտական համալսա­րանի ռեկտորի ժամանակավոր պաշ­տոնակատար Ռուբեն Հայրապետյանին աշխատանքից ազատել են, որ նրան փոխարինի նույն համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկ­տոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որը ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է: Բա հո իզուր չէր տիկին Զոյան Սահմանադրական դատարանի առջև ցույցեր անում, «Իմ քայլի» նա­խընտրական շրջանում գերակտիվ գործունեություն ծավալում ու կրծքով պաշտպանում օրվա իշխանություննե­րին բոլոր հարցերում:

Բայց սա դեռ ամենը չէ, համացանցում լուրեր են շրջանառվում, թե Դիանա Գալոյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնա­կատար նշանակվելու հարցում միայն ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ մոր հանգամանքով չէ պայմանավորված: Դ. Գալոյանին պաշտոնի տեղավորելու գործով լրջորեն զբաղվել է ԿԳԱՄ փոխ­նախարար Գրիշա Թամրազյանը, ում հետ, ըստ նույն աղբյուրների, Գալոյանը մտերիմ հարաբերություններ ունի, շշուկներ կան այն մասին, որ նրանք քաղաքացիական ամուսնության մեջ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։