Քաղաքական

23.08.2019 09:40


ՀՀ-ում եռացող ներքաղաքական կրքերն աննկատ թողեցին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող կարևոր իրադարձությունը. «Իրավունք»

ՀՀ-ում եռացող ներքաղաքական կրքերն աննկատ թողեցին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող կարևոր իրադարձությունը. «Իրավունք»

«Հայաստանում այս օրերին եռացող ներքաղաքական կրքերի պատճառով աննկատ մնաց մեկ շատ կարևոր տեղեկատվություն: Ճիշտ է, այս դեպքում խոսքն ուղղակիորեն մեր երկրին չի վերաբե­րում, սակայն այդ իրադարձությունն ի զորու է ամենամոտ ապա­գայում ամենաուղղակի և խորքային ազդեցությունն ունենալ նաև Հայաստանի վրա:

Այսպես, օրերս տեղի ունե­ցավ ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդների հանդի­պումը, որից հետո Մակրոնը հե­ռախոսազրույց ունեցավ նաև նախագահ Թրամփի հետ: Ըստ այդ զրույցին վերաբերող տե­ղեկատվության ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են հաջորդ տարի Ռուսաստանին հրավիրել G7-ի գագաթաժողովին, այ­սինքն՝ վերականգնել G8-ի ձևաչափը:

Հիշեցնենք, ՌԴ-ն այդ ձևաչափից դուրս մնաց կապ­ված ուկրաինական խնդրի հետ: Ընդ որում, G8-ից դուրս մնալը նշանակում էր ՌԴ-ի և Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հարաբերությունների ծայրահեղ շիկացում, որը տես­նում ենք վերջին 4-5 տարինե­րին, և որի արդյունքում ծայ­րահեղ շիկացման հասավ նաև ողջ համաշխարհային մթնոլոր­տը:

Եվ հիմա, երբ օրակարգ է մտնում G8-ի վերականգնման գաղափարը, դա առնվազն նշանակում է, որ այդ գլոբալ իրավիճակը լիցքաթափման ըն­թացքի մեջ է, թեև այստեղ մի շարք էական գործոններ պետք է հաշվի առնել:

Ամենակարևոր գործոննե­րից մեկն այն է, որ ՌԴ-ին G7 հրավիրելու և «մեծ ութնյակը» վերականգնելու մասին Թրամփը հայտարարությամբ հանդես եկավ դեռ մինչև Պուտին-Մակրոն հանդիպումը: Ընդ որում, ՌԴ-ն բավականին անտարբեր վերաբերվեց այդ առաջարկին, որն ակնարկում էր Մոսկվայի ունեցած որոշակի նախապայ­մանների առկայության մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը