Աշխարհ

22.08.2019 21:46


Թուրքիան պատրաստվում է ինքնաթիռ արտադրել

Թուրքիան պատրաստվում է ինքնաթիռ արտադրել

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը Գերմանիայում մասնակցել է «Գերմանիա-Թուրքիա արհեստական բանականության համաժողովին»։

Բեռլինում թուրք նախարարն այցելել է «Siemens» տեխնոպարկ, ինչպես նաև՝ «Aquila Aviation» ընկերության գործարան։ Մեկ շարժիչ ունեցող ուսումնական ինքնաթիռներ արտադրող «Aquila Aviation» ընկերությունը 2016թ․ գնել է թուրք գործարար Ջելալ Գյոքչենը։ Ընկերության արտադրած ուսումնական ինքնաթիռներն այս տարի Գերմանիայում միցանակի են արժանացել։ «Aquila Aviation»-ը ամսական 2 ինքնաթիռ է արտադրում, մինչև օրս ընկերությունն ընդհանուր առմամբ 50 ինքնաթիռ է արտադրել։

Այցի ընթացքում թուրք նախարարին ուղեկցել են Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը, Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը և թուրքական TÜBİTAK գիտահետազոտական ընկերության տնօրեն Հասան Մանդալը։

«Aquila Aviation»-ում թուրք նախարարը ծանոթացել է արտադրական գործընթացներին, ինչպես նաև փորձնական թռիչք իրականացրել «Aquila A211 GX» մեկ շարժիչով, երկտեղանոց ուսումնական ինքնաթիռով։

Վարանկը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է իր ներդրումն ունենալ «Aquila Aviation»-ի գործունեության մեջ։ Ընկերությունն առաջիկայում իր արտադրամասերի մի մասը կտեղափոխի Թուրքիա։ Ներկա փուլում գործարանի համար նպատակահարմար տարածք է ընտրվում։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը