Լրահոս

21.04.2010 14:38


Ռուբեն Բաբայան. «Նախագահից սպասումները շատ ավելի շատ էին, քան այն, ինչ իրագործվեց»

Ռուբեն Բաբայան. «Նախագահից սպասումները շատ ավելի շատ էին, քան այն, ինչ իրագործվեց»

-Կարելի  է ասել, որ սպասումները շատ ավելի շատ էին, քան այն, ինչ իրագործվեց,-«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարիներին' ասել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։  Նա ասել է, թե ամեն մի նոր նախագահի ընտրություն բոլոր դեպքերում բերում է որոշակի սպասելիքների, թե կտրուկ փոփոխություններ տեղի կուենան.

-Ոչ թե հեղափոխական, այլ' կտրուկ։ Դժվարանում եմ որպես արվեստագետ ասել, սակայն կասեմ որպես քաղաքացի. այդ փոփոխությունները ես այդքան էլ չեմ տեսնում։ Որոշակի ակտիվություն կա արտաքին քաղաքականության ասպարեզում, բայց ներքին քաղաքականության մեջ սպասելիքները դեռ չեն արդարացել։

Ռուբեն Բաբայանն ասել է, թե արտաքին քաղաքական ասպարեզում որոշակի անհետևողականություն կա, որը գուցե գալիս է նրանից, որ արտաքին քաղաքականության դրսևորումները ոչ թե այստեղ հասունացած և սեփական սկզբունքների արտահայտությունն են, այլ արտաքին ճնշումների։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը