Քաղաքական

22.08.2019 16:18

«Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն». ՀՀ ԱԳ նախարար

«Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն». ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է բավականին կայուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ նոր հանդիպման մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել:

«Ես սրա մասին վերջին անգամ խոսել եմ Ուրուգվայի նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ. ես ասացի, որ ինչպես մենք միշտ անում ենք, հանդիպման մասին համաձայնեցված պահին կհայտարարենք»,- ասաց Մնացականյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։