Ռուսաստանում անհետացումից մի քանի օր անց անտառում անվնաս հայտնաբերել են 5-ամյա աղջկան
Օգոստոսի 18-ին Նիժեգորոդի մարզում անհետացած 5-ամյա աղջկան ողջ են գտել, հաղորդում է Sputnik ռադիոն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային քննչական վարչությանը:
Նշվում է, որ որոնումները շուրջօրյա են եղել: Երեխային հիվանդանոց են տեղափոխել հյուծված վիճակում:
NN.RU տեղական պորտալի թղթակիցը պատմել է, որ երեխան արձագանքել է իր անվանը՝ Զարինա:
«Մենք վազում էինք, փորձում էինք ամեն կերպ զսպել մեր զգացմունքները, չաղմկել, որ չվախեցնենք երեխային: Նրան գտանք հողմակործան ծառերի մեջ, որոնողները նրան գրկեցին, փաթաթեցին տաք ծածկոցով, ջուր եւ բանան տվեցին: Մենք զննեցինք նրան, որ համոզվենք, որ ամեն ինչ կարգին է, եւ անտառից դուրս եկանք դեպի տուն: Այնտեղ մեզ օվացիաներով դիմավորեցին գյուղի բոլոր բնակիչները, միանգամից մոտեցան շտապ օգնության բժիշկները եւ տարան երեխային», - հավելել է լրագրողը:
Քննության վարկածով՝ Զարինան Ստեպանովկա գյուղի տնից հեռացել էր օգոստոսի 18-ի ցերեկը, տանը գտնվում էր ազգականը:
Աղջկա որոնումներին ներգրավվել էր մոտ 1000 մարդ, որոնց թվում՝ ոստիկանության, ԱԻՆ-ի, ՔԿ-ի, «Ռոսգվարդիայի» աշխատակիցներ, կամավորներ եւ տեղացիներ: Գործարկվել էին նաեւ ուղղաթիռներ, ջերմադիտակ, քվադրոկոպտեր եւ լուսային աշտարակ:
Երեխայի անհետացման փաստով քրեական գործ էր հարուցվել:
Քննիչները շարունակում են պարզել կատարվածի հանգամանքները:

Աղբյուրը՝ news.am