Քաղաքական

22.08.2019 15:30

Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել ՍԴ-ին Ռ. Քոչարյանի գործով

Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել ՍԴ-ին Ռ. Քոչարյանի գործով

Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 20-ի դրությամբ պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերով: Այս մասին ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.

2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար պարոն Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»,- ասված է հաղարդագրության մեջ:

ՀՀ Սահմանդրական դատարանը վերը նշված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։