Քաղաքական

22.08.2019 14:40

ԱՄՆ քաղաքական ղեկավարության հետ հանդիպումը Հայաստանի ղեկավարության օրակարգում է. ՀՀ ԱԳՆ

ԱՄՆ քաղաքական ղեկավարության հետ հանդիպումը Հայաստանի ղեկավարության օրակարգում է. ՀՀ ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ մենք բավականին ակտիվ զարգացող հարաբերություններ ունենք: Մենք հանդիպումներ չենք ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, սակայն դրա հետեւանքով երկխոսությունը չի թուլացել եւ նույնիսկ ակտիվացել է: Օգոստոսի 22-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ առաջիկա այցը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում գործում է «հատուկ համակարգ»՝ բավականին բարդ կառուցվածքով:

«Եվ երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպման համար հարմար պահ լինի, այն անպայման տեղի կունենա: Այն մեր օրակարգում է, եւ սխալ պնդում է, երբ ասում են, որ մեզ չի հաջողվում այդ հանդիպումները կազմակերպել»,- հավաստիացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։