Դուեյն Ջոնսոնը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը
Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, Forbes-ի վարկածով, դարձել Է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանը: Հանդեսը ներկայացրել Է հերթական վարկանիշը եւ աստղի վաստակը գնահատել Է 89,4 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդ որում՝ այս տարի նրա վաստակը զիջել Է անցյալ տարվա ցուցանիշին. 2018 թվականին նա վաստակել Էր 119 մլն դոլար, բայց այն ժամանակ դա միայն երկրորդ տեղն Էր: Մեկ տարի առաջ առաջատարը Ջորջ Քլունին Էր, որը 2019 թվականին ընդհանրապես դուրս Է մնացել տասնյակից: Ջոնսոնին հաջողություն Է բերել մասնակցությունը «Ֆորսաժ. Հոբս եւ Շոու» եւ «Երկնաքեր» ֆիլմերին, նա հանդես Է եկել որպես «Պայքար իմ ընտանիքի դեմ» եւ «Շազամ» կինոնկարների պրոդյուսեր: Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա մասնակցությամբ կթողարկվի «Ջումանջի. նոր մակարդակ» ֆիլմը:
Երկրորդ տեղն զբաղեցրել Է ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը, որը 2011 թվականից Թորին Է մարմնավորում կոմիքս-ֆիլմերում եւ անցյալ տարվա ընթացքում վաստակել Է 76,4 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում հայտնվել Է Ռոբերտ Դաունի-կրտսերը՝ 66 մլն դոլար ցուցանիշով եւ «Երկաթե մարդու» կերպարի նոր մարմնավորմամբ:
Նրան հաջորդում Է հնդիկ դերասան Աքշայ Կումարը. Բոլիվուդի աստղը վաստակել Է 65 մլն դոլար: Նա առաջ Է անցել Ջեքի Չանից (58 մլն դոլար), որը շարունակում Է ակտիվորեն նկարահանվել ՉԺՀ-ում եւ մասնակցել Է «Վիշապի դրոշմի գաղտնիքը» ռուս-չինական նախագծին, ինչպես նաեւ «Ստվերների ասպետը. Ինի եւ Յանի միջեւ» չինական կինոնկարին: Այնուհետեւ գալիս են Բրեդլի Քուփերը եւ Ադամ Սենդլերը, որոնք 57 մլն դոլար վաստակով բաժանել են վեցերորդ դիրքը: Ութերորդ տեղում Marvel-ի աշխարհի հերթական գերհերոս Քրիս Էվանսն Է (43,5 մլն դոլար): Նրան հաջորդում Է նրա գործընկերը՝ «Մրջյուն-մարդ» Պոլ Ռադը (41 մլն դոլար) եւ տասնյակը եզրափակող Ուիլ Սմիթը (35 մլն դոլար), որը ջինի դերակատարն Է «Ալադին»-ում:
Վարկանիշը կազմելիս հաշվի Է առնվել ոչ միայն կինոնախագծերին մասնակցությունից վաստակը, այլեւ մյուս եկամուտները, օրինակ՝ գովազդից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: