Աշխարհ

21.08.2019 19:37


Սաուդյան Արաբիայում զգուշացում է արվել չայցելել Թուրքիա

Սաուդյան Արաբիայում զգուշացում է արվել չայցելել Թուրքիա

Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ «Okaz» թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել է չայցելել Թուրքիա:

Ընդ որում, արաբերեն լրատվանյութի վերնագիրը եղել է թուրքերեն: «Թուրքիան վտանգավոր է» վերտառությամբ լուրը, ըստ թուրքական աղբյուրների, եղել է արքայազն Սելմանի հրահանգով: Վերջինս մեղսակից է եղել Ստամբուլում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությանը:

Նշվում է, որ սաուդական ԶԼՄ-ները զգուշացրել են չայցելել Թուրքիա, քանի որ այնտեղ կարող է վտանգավոր լինել զբոսաշրջիկների համար:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը