Լրահոս

21.08.2019 14:35


Փաշինյանն Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել

Փաշինյանն Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի հարցով: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:

Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա»,- գրել է վարչապետը:

Այս խորագրի վերջին նյութերը