Աշխարհ

21.08.2019 18:24


Թրամփը և Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել. CNN-ի լրագրող

Թրամփը և Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել. CNN-ի լրագրող

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ ցանկանում են հաջորդ տարի Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին: Twitter-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է CNN-ի լրագրող Քայլի Էթվուդը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ սպասվում է, որ Թրամփն այս հարցը կբարձրացնի G7-ի առաջնորդների հանդիպմանը:

Լրագրողը նաեւ ասել է, որ առաջնորդների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է G7-ի հանդիպումը, որը շաբաթ կսկսվի Ֆրանսիայում:

Էթվուդի խոսքով՝ հենց Մակրոնն է առաջարկել հաջորդ տարի հրավիրել Ռուսաստանին հանդիպմանը, իսկ Թրամփը համաձայնել է:

2020 թվականին G7-ի հանդիպումը կկայանա Միացյալ Նահանգներում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից հայտարարել էր Ռուսաստանին G7 վերադարձնելու եւ G-8 ձեւաչափը վերսկսելու անհրաժեշտության մասին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը