Լրահոս

21.08.2019 13:57


Երևանում բախվել են Mercedes և Opel մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Opel-ը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուն

Երևանում բախվել են Mercedes և Opel մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Opel-ը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուն

Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes E (վարորդ՝ Սամվել Մ., ծնված 1991 թ.) և Opel Astra G (վարորդ՝ Մանվել Ս., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Opel Astra G մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վարդուհի Մ.-ին (ծնված 1992 թ.): Վերջինս, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները Մանվել Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը