Քաղաքական

21.08.2019 12:40

ԱԺ ղեկավարության հետողորմեան. հեռացված աշխատակիցներին խնդրել են հետ գալ. «Հրապարակ»

ԱԺ ղեկավարության հետողորմեան. հեռացված աշխատակիցներին խնդրել են հետ գալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել էին կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում, ու խնդրել, որ հետ գան աշխատելու: Ոմանք չեն համաձայնել՝ հայտնելով, որ կհանդիպեն դատարանում, իսկ մի մասը համաձայնել է։ Փաստորեն, ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, եւ որոշել են հետողորմյա անել։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը, մասնավորապես՝ հաստիքների կրճատման անվան տակ շուրջ հինգ տասնյակ պետական ծառայողների կադրերի ռեզերվ ուղարկելն ապօրինի է, եւ աշխատակիցների մեծ մասը դիմել էր փաստաբանական ընկերությունների՝ դատական կարգով վիճարկելու իրենց ռեզերվ ուղարկելու ԱԺ ղեկավարության ապօրինի որոշումը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։