Թրամփը չեղարկել է Դանիայի վարչապետի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Twitter-ում:
«Դանիան յուրահատուկ պետություն է՝ արտասովոր մարդկանցով, բայց ելնելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի այն հայտարարություններից, որ նա հետաքրքրված չէ Գրենլանդիայի գնման շուրջ քննարկման հարցում, ես հետաձգում եմ մեր հանդիպումը, որը պետք է կայանար երկու շաբաթից»,- գրել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Դանիայի վարչապետը «կարողացել է շատ միջոցներ և ջանքեր խնայել ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Դանիայի համար՝ ցուցաբերելով նման շիտակություն»:
«Ես շնորհակալ եմ նրան դրա համար և անհամբեր սպասում եմ մոտ ապագայում մեր ժամականացույցի (հանդիպման) վերանայմանը»,- գրել է Թրամփը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր, The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավո՞ր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:
Ի դեպ, Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:
Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:
Թրամփը չեղարկել է Դանիայի վարչապետի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Twitter-ում:
Նրա խոսքով՝ Դանիայի վարչապետը «կարողացել է շատ միջոցներ և ջանքեր խնայել ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Դանիայի համար՝ ցուցաբերելով նման շիտակություն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր, The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավո՞ր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:
Ի դեպ, Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:
Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:
Աղբյուրը՝ tert.am