Աշխարհ

21.08.2019 12:05


Շոտլանդացին ընկել է իր հարսանիքի օրը և կորցրել հիշողությունը՝ չճանաչելով հարսնացուին (լուսանկար)

Շոտլանդացին ընկել է իր հարսանիքի օրը և կորցրել հիշողությունը՝ չճանաչելով հարսնացուին (լուսանկար)

Շոտլանդիայում տղամարդն ընկել է իր հարսանիքի օրը և հայտնվել կոմայի մեջ, իսկ երբ գիտակցության է եկել, չի ճանաչել հարսնացուին, գրում է Scottish Daily Record-ը:

Ուեսթ Լոթիան շրջանի 49-ամյա բնակիչ Քրիս Մելոնն օգնել է հյուրանոցի աշխատակցին նվերները տանել նորապսակների սենյակ: Սակայն սայթաքել է աստիճանների վրա ու ընկել մոտ 3,7 մ բարձրությունից:

Մելոնը վնասել է գլուխը, ողնաշարը, կոտրել ձեռքերի դաստակը, ուսը, կապտուկներ ու այլ վնասվածքներ ստացել: Բժիշկները նրա վիճակը համեմատել են ավտովթարից հետո ողջ մնացածի վիճակի հետ:

Շոտլանդացին 10 օր է անցկացրել վերակենդանացման բաժանմունքում, իսկ երբ արթնացել է, բժիշկները հայտնաբերել են, որ նա մասամբ կորցրել է հիշողությունը:

«Երբ նա ուշքի եկավ, նույնիսկ չգիտեր, որ մենք ամուսնացած ենք»,- պատմել է նրա կինը՝ 43-ամյա Ավրիլը:

Նա սկսել է հիշեցնել ամուսնուն իրենց հարսանիքի մասին և սկսել երգել այն երգը, որի հնչյունների ներքո նրանք պարել են արարողության ժամանակ: Տղամարդը սկսել է երգել ու որոշ բաներ հիշել հարսանիքից:

Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն դեռ առողջական խնդիրներ ունի:

Այս խորագրի վերջին նյութերը