Աշխարհ

21.08.2019 11:25


Սի Ցզինպինը կարգադրել Է ապահովել Չինական մեծ պատի պահպանությունը

Սի Ցզինպինը կարգադրել Է ապահովել Չինական մեծ պատի պահպանությունը

ՉԺՀ-ի իշխանությունները պետք Է ապահովեն Չինական մեծ պատի պահպանությունը, որն ազգի գլխավոր խորհրդանիշներից մեկն Է: Այդ մասին, ինչպես օգոստոսի 21-ին WeChat սոցիալական ցանցում հայտնել Է Չինաստանի կոմկուսի պաշտոնական պորտալը, հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինական մեծ պատը, ինչպես եւ Յանցզի ու Խուանխե գետերը, չին ազգի կարեւոր խորհրդանիշն Է: Դա մեր ժողովրդի ոգու կարեւոր դրսեւորումն Է,- ընդգծել Է նա երկրի հյուսիս-արեւմուտք կատարած տեսչական ուղեւորության ընթացքում:- Մենք ամենայն ուշադրությամբ պետք Է վերաբերվենք մեր պատմամշակութային ժառանգությանը, պաշտպանենք այդ անսպառ հոգեւոր աղբյուրը»:

Չինաստանի ղեկավարն այցելել Է Գանսուի նահանգ, որտեղ գտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող այդ պաշտպանական կառույցի ամենահին հատվածները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը