Լրահոս

21.08.2019 11:19


«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Lexus RX 330», «Nissan Note» և «Volvo XC90» ավտոմեքենաներ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Lexus RX 330», «Nissan Note» և «Volvo XC90» ավտոմեքենաներ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 00:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Lexus RX 330» (վարորդ՝ Արման Գ., ծնված 1986 թ.), «Nissan Note» (վարորդ՝ Էրիկ Ս., ծնված 1998 թ.) և «Volvo XC90» (վարորդ՝ Յուրի Հ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը