Լրահոս

21.08.2019 11:18


Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Օգոստոսի 20-ին՝ ժամը 16:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 107 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Կայծեր Խ.-ի (ծնված 1934 թ.) բնակարանի դուռը և խոհանոցի բազմոցին հայտնաբերել վերջինիս դին:

Այս խորագրի վերջին նյութերը