Արայի լեռան ստորոտում նախօրեին բռնկված հրդեհը դեռ չի մարվել. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ (տեսանյութ)
Օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:
Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից և մոտ 75 տեղի բնակիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: