Քաղաքական

21.08.2019 09:08

Թեժ մրցակցություն Արտաշատի ավագանու համար. Աբրահամյաններն էլ են որոշել հետ չմնալ. «Հրապարակ»

Թեժ մրցակցություն Արտաշատի ավագանու համար. Աբրահամյաններն էլ են որոշել հետ չմնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Առաջադրումների փուլը կսկսվի սեպտեմբերի 4-ից, սակայն ավագանու պաշտոնին այս պահի դրությամբ մոտ 50 թեկնածու է հավակնում։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկին ավագանին երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի դեմ «բոյկոտ» սկսեց՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահրմամբ։

Մարզպետը ցանկանում է իր թիմն ունենալ մարզկենտրոն Արտաշատի ավագանիում, ի վերջո, ավագանու ոչ բավարար թվի եւ նիստեր չկայանալու հիմքով այն ցրվեց։ Ըստ այդմ էլ՝ թեժ մրցակցություն է սպասվում ավագանու պաշտոնի համար, երկու կողմերն էլ յուրայինների են առաջադրելու, քաղաքապետը՝ քողարկված, իսկ մարզպետը՝ բացահայտ, իրենց մարդկանց։

Մեր տեղեկություններով՝ քաղաքում դեռեւս ազդեցություն ունեցող Աբրահամյանների մարդիկ նույնպես որոշել են հետ չմնալ պայքարից, եւ նրանց թիմից մոտ մեկ տասնյակ առաջադրում կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։