Աշխարհ

20.08.2019 17:30


Սիբիրի «անտառային հրդեհների դեմ պայքարի» շրջանակում հոգևորականներն ուղղաթիռից «օրհնել և Ալթայի անտառների վրա սուրբ ջուր են ցողել»

Սիբիրի «անտառային հրդեհների դեմ պայքարի» շրջանակում հոգևորականներն ուղղաթիռից «օրհնել և Ալթայի անտառների վրա սուրբ ջուր են ցողել»

Սիբիրում, մասնավորապես Ալթայի երկրամասում հրդեհավտանգ իրավիճակի հետ կապված՝ երկրամասի բնական պաշարների ու բնապահպանության նախարարության խնդրանքով օգոստոսի 15-ին ուղղաթիռով «կրոնական երթ» է իրականացվել, գրում է katun24.ru-ն:

Մասնավորապես, Ռուս ուղղափառ եկեղեցու 2 բարձրաստիճան հոգևորականներ ուղղաթիռից «օրհնել և Ալթայի անտառների վրա սուրբ ջուր են ցողել»: Թռիչքի ժամանակ ընթերցվել են աղոթքներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում՝ մասնավորապես Սիբիրիում անտառային հրդեհները շարունակվում են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը