Լրահոս

20.08.2019 20:10


Ստեփանակերտում տղամարդը դանակով վնասել է կնոջն ու ծեծել երեխաներին

Ստեփանակերտում տղամարդը դանակով վնասել է կնոջն ու ծեծել երեխաներին

Արցախում օգոստոսի 19-ին՝ ժամը 05:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի 3ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, բնակարանում վիճաբանություն է առաջացել նույն շենքի բնակիչներ, ամուսիններ՝ 1967թ.ծնված Ա. Հ-ի եւ 1969թ.ծնված Ն. Հ-ի միջեւ, որին միջամտել են վերջիներիս զավակները՝ 1999թ. ծնված Ա. Հ-ն եւ 2002թ. ծնված Ա. Հ-ն:

Վիճաբանության ժամանակ Ա. Հ-ն խոհանոցային դանակով տան անդամների հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել, դանակով վնասել կնոջ՝ Ն. Հ-ի կրծքավանդակը, այնուհետեւ ձեռքով հարվածներ հասցրել երեխաներին:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը