Լրահոս

12.02.2011 13:24


Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը ԲՀԿ համագումարին միասին են ժամանել

Քիչ առաջ մեկնարկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը միասին են ժամանել։

Համագումարին հրավիրվել են խորհրդարանական բոլոր ուժերը, և բոլորն էլ ներկա են։ Մասնավորապես ՀՅԴ կուսակցությունից ներկա են Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից՝ Ստեփան Սաֆարյանը և ՕԵԿ-ից՝ Խաչիկ Հարությունյանը։

Արտախորհրդարանական ուժերը համագումարին չեն հրավիրվել։

Այս խորագրի վերջին նյութերը