Քաղաքական

20.08.2019 14:19

«Բախտներս բերեց, որ Մանվելի հետ թողինք եկանք տուն, թե չէ հիմա դա էլ էին կապելու մեր գլխին». Ս. Սարոյան

«Բախտներս բերեց, որ Մանվելի հետ թողինք եկանք տուն, թե չէ հիմա դա էլ էին կապելու մեր գլխին». Ս. Սարոյան

Գեներալ-մայոր, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը «չի կարող հավատալ» այն տեղեկությանը, որ «Մարտի 1-ին» ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին): Այս մասին նա հայտարարեց այսօր իր տան բակում հրավիրված մամուլի ասուլիսին:

«Ես չգիտեմ՝ BBC-ն ինչ ասեց, չասեց, բոլորս էլ Երևանում ենք եղել, հիմա ի՞նչ, խաբե՞նք իրար»,- ասաց նա:

Հարցին, թե Արցախից զինվորականներ բերվել են Երևան 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Չգիտեք, թե չէ դուք չէի՞ք նկարում էդ վախտ:

Այդ մի տեղը (Tert.am - մարտի 1-ի դեպքերի ժամանակ) բախտներս բերեց, որ ես Մանվելի հետ թողինք, եկանք տուն: Մենք տնից դուրս չենք եկել, թե չէ հիմա դա էլ էին կապելու մեր գլխին, քրքրել էին հիմա մեզ»:

Հիշեցնենք, որ բրիտանական BBC-ն «Մարտի 1-ի» գործով վերջերս հրապարակում էր արել: Պարբերականը նշում է, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել, և ըստ այդմ՝ քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։