Աշխարհ

20.08.2019 12:39


Ֆիլիպիններում ավելի քան 188 հազար մարդ է վարակվել դենգե տենդով

Ֆիլիպիններում ավելի քան 188 հազար մարդ է վարակվել դենգե տենդով

Ֆիլիպիններում դենգե տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 188 հազարը, 807 մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Philippine Star հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարեսկզբից մինչեւ հուլիսի 20-ը երկրում գրանցվել Է վարակման 146 հազար դեպք, ներառյալ 622-ը՝ մահվան ելքով: Ֆիլիպինների առողջապահության նախարարության տվյալներով՝ այս ցուցանիշները 98 տոկոսով գերազանցում են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Օգոստոսի սկզբին երկրում դենգե տենդի «ազգային համաճարակ» Է հայտարարվել վարակվածների թվի արագ աճի ֆոնին:

Գերատեսչության նոր տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 3-ը երկրում գրանցվել Է տենդով վարակվելու 188562 դեպք: Հիվանդության հետեւանքով մահացել Է ընդհանուր առմամբ 807 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը