Քաղաքական

20.08.2019 11:58

«Մենք ունենք բռնապետական ռեժիմ, որը փորձում է լռեցնել իրազեկված քաղաքացիներին». Սոնա Աղեկյանը նամակ հանձնեց ԵՄ գրասենյակ

«Մենք ունենք բռնապետական ռեժիմ, որը փորձում է լռեցնել իրազեկված քաղաքացիներին». Սոնա Աղեկյանը նամակ հանձնեց ԵՄ գրասենյակ

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և իր թիմակիցները ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ահազանգող նամակ հանձնեցին Եվրամիության գրասենյակ:

Նամակում նշվում է, որ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, բռնապետական ռեժիմը ճնշումներ է գործադրում մարդկանց ազատությունները սահմանափակելու համար` բերման ենթարկելով: Սոնա Աղեկյանը հայտնեց նաև, որ նույնաբովանդակ նամակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հանձնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

«Թիմակիցներս և ես, ստանալով բազմաթիվ բողոք-ահազանգներ, բարձրաձայնում ենք խնդիրները և հանդիպում ոստիկանական պատին: Պարո՛ն Սվիտալսկի, բարձրաձայնում ենք երևանցիների իրավունքների ոտնահարման, աչք ծակող խնդիրների վերաբերյալ և արժանանում ենք հետապնդումների, ապօրինի բերման ենթարկելու օպերացիաների: Փորձում են մեզ ընդգրկել այնպիսի քրեական գործերում, որոնք իրենք էլ ամաչում են բարձրաձայնել: Մենք ունենք իրոք բռնապետական ռեժիմ»,-ասված է նամակում:

Սոնա Աղեկյանը նշեց, որ բռնապետական ռեժիմը փորձում է լռեցնել, ճնշել ակտիվ իրազեկված քաղաքացիներին և իրականում հաստատել դիկտատուրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։