Լրահոս

20.08.2019 11:55


Ծեծ և խուլիգանություն Երևանում․ բերման ենթարկվածներից մեկը բաժնում կոտրել է պատուհանի ապակին, վնասել ձեռքը (տեսանյութ)

Ծեծ և խուլիգանություն Երևանում․ բերման ենթարկվածներից մեկը բաժնում կոտրել է պատուհանի ապակին, վնասել ձեռքը (տեսանյութ)

Օգոստոսի 19-ին` ժամը 3-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Լուկաշինի փողոցի տներից մեկում իրեն ծեծում են:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները նշված վայրում պարզեցին, որ 4 քաղաքացու միջեւ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Երեւանի 36-ամյա մի բնակիչ ձեռքերով հարվածներ է հասցրել մի կնոջ:

Դեպքի վայրից երկու քաղաքացի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ ընթացքում նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել են հայհոյանքներ եւ կոպիտ կերպ խախտել հասարակական կարգը:

Ոստիկանության բաժնում բերման ենթարկվածներից մեկը շարունակել է հակաօրինական վարքագիծ դրսեւորել, հարվածել է աշխատասենյակի պատուհանին, կոտրել այն եւ վնասել ձեռքը:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը